Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Մի’ շտապեք

Մի’ շտապեք
25.06.2025 | 21:59
Հունիսի 26
Սովորեք առօրյա կյանքի փոքր խնդիրների մեջ ուշացնել ձեր գործը, մինչև ստանաք Իմ առաջնորդությունը: Ծանրակշիռ կյանքը շատերին է պակասում: Քանի որ ծանրակշիռ որոշումներ ու ծրագրեր կազմելիս թեպետ փնտրում են Իմ օգնությունը, սակայն փոքրիկ խնդիրների մեջ առաջ են գնում առանց Ինձ:
Փոքրիկ բաների մեջ ցույց տված ձեր վերաբերմունքի համեմատ` ձեր շրջապատի մարդիկ համակրում են ձեզ կամ` հակառակվում:
Դիտվել է՝ 1146

Մեկնաբանություններ